вторник, 10 февраля 2015 г.

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ - bareqentan

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինումԷս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկանն է ասում հիմարկնիկը մարդունու միշտ կռվելիս են լինում:
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնումտալիս մշակի շալակըտանում տունԿնիկը բարկանում է.
— Ա՛յոր ասում եմ հիմար եսչես հավատումէսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերելհորդ քե՞լեխն ես տալիսթետղիդ հարսանիքն ես անում:
— Ի՞նչ քելեխի՜նչ հարսանիքա՜յ կնիկի՜նչ ես խոսումտար պահիբարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում էտանում է պահում:
Անց է կենում միառժամանակէս կնիկը սպասում էսպասում էբարեկենդանը գալիս չիՄի օր էլ շեմքումը նստած է լինումտեսնում է միմարդ վռազ-վռազ փողոցով անց է կենումՁեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
Ա՛խպերա՜խպերհալա մի կանգնի:
Տղեն կանգնում է:
— Ա՛խպերբարեկենդանը դու հո չե՞սԱնցվորականը նկատում էոր էս կնկա ծալը պակաս էասում էհա՜ ասեմտեսնեմ ինչ է դուրսգալի:
— Հաես եմ բարեկենդանըքույրիկ ջանի՞նչ ես ասում:
— Էն եմ ասումոր մենք քո ծառան հո չենքոր քո եղն ու բրինձը պահենքԻնչ որ պահեցինքհերիք չէ՞ր... չես ամաչո՞ւմ... Ընչի՞ չես գալի քոապրանքը տանում...
— Դե էլ ի՞նչ ես նեղանումքույրիկ ջանես էլ հենց դրա համար եմ եկելձեր տունն էի ման գալիսչէի գտնում:
— Դե արի տար:
Էս մարդը ներս է մտնումսրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անումերեսը դեպի իրենց գյուղը:
Մարդը գալիս է տունկնիկն ասում է.
— Հա՛էն բարեկենդանն եկավիր բաները իրեն սևցրի տարավ:
— Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
— Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմվերևից գալիս էմեր տունն էր ման գալիկանչեցիմի լավ էլ խայտառակ արիշալակը տվի,տարավ:
— Վայ քու անխելք տունը քանդվիոր ասում եմ հիմար ես-հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:
— Այ էն կողմը:
Էս մարդը ձի է նստումընկնում բարեկենդանի ետևիցճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անումտեսնում էմի ձիավոր քշած գալիսէԳլխի է ընկնումոր սա էն կնկա մարդը պետք է լինի:
Գալիս է հասնում իրեն:
— Բարի օրախպերացու:
— Աստծու բարին:
— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ:
— Անց կացավ:
— Ի՞նչ ուներ շալակին:
— Եղ ու բրինձ:
— Հահենց էդ եմ ասումԻ՞նչքան ժամանակ կլինի:
— Բավականին ժամանակ կլինի:
— Որ ձին քշեմկհասնե՞մ:
— Ո՞րտեղից կհասնեսդու ձիովնա ոտովՄինչև քու ձին չորս ոտը կփոխի — մի՛ներկո՛ւերե՛քչո՛րս — նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւմե՛կ-երկո՛ւմե՛կ-երկո՛ւշուտ-շուտ կգնաանց կկենա:
— Բա ի՞նչպես անեմ:
— Ինչպես պետք է անեսուզում եսձիդ թող ինձ մոտդու էլ նրա պես ոտով վազիգուցե հասնես:
— Հա՜էդ լավ ես ասում:
Վեր է գալիսձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնումՍա հեռանում է թե չէբարեկենդանը շալակը բարձում է ձիուն,ճամփեն ծռումքշում:
Էս մարդը ոտով գնում էգնում էտեսնում է չհասավետ է դառնումԵտ է դառնումտեսնումձին էլ չկաԳալիս է տունՆորից սկսում ենկռվելմարդը եղ ու բրինձի համարկնիկըձիու:

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռՍա նրան է ասում հիմարնա սրանիսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում:

Комментариев нет: