вторник, 10 февраля 2015 г.

ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ


ՁԱԽՈՐԴ   ՓԱՆՈՍԻ   ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով մի աղքատ մարդ է լինումանունը ՓանոսԻնքը մի բարի մարդ է լինումբայց ինչ գործ որ բռնում էձախ է գնումԴրահամար էլ անունը դնում են Ձախորդ ՓանոսՈւնեցած-չունեցածը մի լուծ եզն է լինումմի սել ու մի կացին:
Մի օր եզնիքը սելում լծում էկացինը առնում գնում անտառը փետիԱնտառում էս Փանոսը միտք է անումթեմի բան որ ծառը կտրելուցետը մին էլ նեղություն պետք է քաշեմահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջըավելի լավ էհենց սելը լծած բերեմ ծառիտակին կանգնեցնեմոր ծառը կտրեմ թե չէընկնի մեջը:
Ասածն արած է:
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնումինքը անցնում վերի կողմըկացինը քաշում-թրը՜խկ հա թրը՜խկՇատ է քաշում,թե քիչէդ էլ ինքը կիմանածառը ճռճռալով գալիս է զարկումտակովն անում սելը ջարդումեզներն էլ հետըՓանոսը մնում է ապշածկանգնածԻ՞նչ պետք է անիԿացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն:
ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինումՏեսնում է մեջը վայրի բադեր են լողումԱսում էգլուխը քարըչեղավ չեղավարի գոնե միբադ սպանեմտանեմ տամ կնկանսԱսում է ու կացինը պտըտումշպրտում դեպի բադերըոր մինն սպանիբադերը ճղճղալով ցրվում են,փախչումորը եղեգնուտն է մտնումորը թռչում գնումկացինն էլ ընկնում է լճի խոր տեղըտակն անումկորչումՓանոսը մնում է լճիափին կանգնած միտք անելիսԻ՞նչ անիի՞նչ չանիՇորերը հանում է դնում լճի ափինինքը մտնում մեջըոր կացինը հանիԳնում էգնում,քանի առաջ է գնումջուրն էնքան խորանում էտեսնում է կարող է խեղդվելետ է դառնումդուրս գալի:
Դու մի՛ ասիլՓանոսը որ լիճն է մտնում ու խորը գնումէդ ժամանակ լճափով մի անցկենող է լինումտեսնում է էստեղ թափած շորեր կան,եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատումէս շորերը հավաքում էառնում գնում:
Փանոսը լճից դուրս է գալիտեսնում շոր չկաՄնում է տկլոր կանգնած:
Միտք է անում. «Ի՜նչ անեմտեր աստվածէսպես տկլոր ո՛ւր գնամ»:
Սպասում է մինչև մութն ընկնիՄթան հետ վեր է կենումգնում գյուղըՈր գյուղին մոտենում էասում էէսպես տկլոր որ գնամ մեր տունը-տանըցիք ի՞նչ կասենԱրի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմէնպես գնամ կնկանս մոտ:
ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:
Դո՜ւ մի ասիլէդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կաքեֆի էլ էն տաք ժամանակն էԴուռը ծերպ է անումտեսնի ով կաով չկահյուրերիցմինը կարծում էթե շունն էձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռըոսկորը դիպչում է աչքինաչքը հանումՓանոսը ցավից վայ-վայանելով ետ է դառնումշներն էս ձենի վրա վեր են կենումտեսնում ենօհո՜մթնումը հրես մի տկլոր օքմինու չորս կողմից վրա են տալիս:Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվումտեսնում ենմի տկլոր մարդ փախած գնում էշները ետևիցԱռանց երկար ու բարակմտածելու վճռում ենոր կա թե չկասա սատանա է:
Բավական տեղ ղըչրղու տալովհայհոյելովհարայ-հրոցով ընկնում են ետևիցհալածումտանում գցում անտառներըՇներն էլ ետևիցը միճուռը պոկում ենու էսպես տկլորաչքը հանածկաղին տալովխեղճ Փանոսը գնում է կորչում:
Մյուս օրը գյուղում տարածվում էթե «հապա չեք ասիլՓանոսը կորել էԳնացել է անտառը փետի ու ետ չի եկել»: Գեղահավանհավաքվում են գնումգնում են անտառը ման գալիսելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված-ինքը չկա:
Դես Փանոսդեն Փանոսհարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:
— Ա՛յ մարդէս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ:
— Թեախպերէս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էրհավաքեցի բերի:
Գնում են լճի չորս կողմը պտըտումկանչում` «Փանո՛սՓանո՛ս», Փանոսը չկա:
Վճռում ենոր Փանոսը խեղդվել է:
Գալիս են ժամ ու պատարագ են անումքելեխը տալիսԿնիկն էլ մի քիչ սուգ է անումՓանոսին գովումափսոսումհետո մի ուրիշ մարդ էուզումհետը պսակվումգնում:




1886

I
Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
Բարիաջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,
Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա:
Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
Ուստեն ո՞ւր ափափախս ո՞ւր ա
Մի քիչ կացիհրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ումուշտարու վըրա թընդաց.
Ցուրտը տարա՞վվա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավգըլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
1886

Комментариев нет: