вторник, 10 февраля 2015 г.

ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ

ԿԻԿՈՍԻ   ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինումունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինումծարավում էմեծ աղջկանը ջուրն է ղրկումԷս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրըԱղբրի գլխին միբարձր ծառ է լինումԷս ծառը որ տեսնում էիրեն-իրեն միտք է անում.
— Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամանունն էլ դնենք ԿիկոսԿիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնիքարովը դիպչիմեռնի...
— Վա՜յԿիկոս ջանվա՛յ...
Տեղնուտեղը ծառի տակին նստում էսկսում է սուգ անել.
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
Մերն սպասում է սպասումտեսնում է չեկավմիջնեկ աղջկանն է ղրկումԱսում է. — Գնա՛ մի տեսքույրդ ընչի՛ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում էձենն ավելի է բարձրացնում:
— Արի՛արի՛անբախտ մորքուրտե՜ս քո Կիկոսն ինչ եղավ:
— Ի՞նչ Կիկոս:
— Բա չես ասիլ`
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՛յ Կիկոս ջան,
Վա՛յ որդի ջան...
— Վա՛յԿիկոս ջանվա՛յ, — գոռում է միջնեկ քույրընստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում էսպասումտեսնում է չեկանպստիկ աղջկանն է ղրկումԱսում է.
— Աղջի՛մի գնա տես քույրերդ ի՞նչ եղանԳնացինետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնումԳնում է տեսնումերկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
— Քա՛ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թեբա չես ասիլ`
Գընացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՛յ Կիկոս ջան,
Վա՛յ որդի ջան...
— Վա՜յ քու մորքուրինԿիկոս ջանվա՛յ, — սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստումձեն-ձենի տալիս:
Մերն սպասում էսպասումտեսնում է աղջիկները չեկանինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէերեք աղջիկն էլ կանչում են.
— Արի՛արի՛անբախտ տատիտե՜ս թոռանդ գլուխն ինչ է եկել:
— Ի՞նչ թոռա՜յ աղջկերքի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թեբա չես ասիլա՜յ մեր`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
— Վայ քոռանան քու տատի աչքերըԿիկոս ջան. — մերն էլ ծնկանը զարկում էնստում է աղջիկների կողքինսկսում է նրանց հետ սուգանել:
Մարդը տեսնում էկնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավԱսում էմի գնամ տեսնեմ էս ինչ պատահեցոր սրանք իրար ետևիցգնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէձեն են տալի.
— Արի՛արի՛անբախտ պապիարի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
— Ի՞նչ Կիկոսի՞նչ եք ասում, — զարմանում է մարդը:
Մեծ աղջիկը թեբա չես ասիլա՜յ հեր`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՛յ որդի ջան...
— Վա՛յԿիկոս ջա՛ն, — ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջըկերք:
Սրանց միջի խելոքը հերն է լինումԱսում է.
— Ա՛յ հիմարների՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անումԻնչքան էլ սուգ անեքինչքան էլ լաց ըլեքհո Կիկոսն էլ կենդանանալու չիՎերկացեքեկեք գնանք մեր տունըմարդ կանչենքժամ ու պատարագ անենքԿիկոսի քելեխը տանքլացով ի՞նչ պետք է անենքԱշխարհքիկարգ էինչպես եկել էէնպես էլ պետք է գնա:
Դու մի՛ ասիլսրանց ունեցած-չունեցած չորսոտնանին մի եզն է լինումունեցած փոշին էլ մի քթոց ալյուր:

Գալիս են էս եզը մորթումէս մի քթոց ալյուրն էլ հաց թխումժողովուրդ են կանչումժամ ու պատարագ են անումԿիկոսի քելեխնուտեցնումոր նոր հանգստանում են:

Комментариев нет: