Xasiyyətnamə - Բնութագիր
Երբ
աշակերտները, ուսանողները, տարբեր
հիմնարկների աշխատողները ուսումնական կամ աշխատանքային մի հաստատությունից տեղափոխվում են մյուսը կամ էլ սովորելիս, աշխատելիս ցանկանում են մասնակցել տարբեր մրցույթների ու ծրագրերի, նրանցից սովորաբար պահանջում են բնութագիր: Բնութագիրը սահմանված ձևով գրվածք է, որով ուսումնական հաստատության կամ աշխատանբային հիմնարկի ղեկավարը ներկայացնում է իր ենթակայությամբ աշխատողի կամ սովորողի ունակությունները, արժանիքները, մասնագիտական կարողությունները: Այսինքն՝ բնութագրվողը ներկայացվում է և՛ իր մարդկային, և՛ իր մասնագիտական հատկանիշներով:
Xasiyyətnamə -ԲՆՈՒԹԱԳԻՐ Nümunə üçün
Անահիտ
Հայկի
Մուրադյանը՝ ծնված
2000 թվականի օգոստոսի 5-ին Երևան բաղաբում, 2006 թվականից սովորում է Երևանի համար 207 դպրոցում: Ուսումնառության տարիներին Ա. Մուրադյանը իրեն դրսևորել է որպես խելացի և կարգապահ աշակերտուհի: Նա միշտ պատրաստ է ներկայանում դասերին, ժամանակին կատարում է ուսուցիչների հանձնարարությունները: U.
Մուրադյանը դասարանի ավագն
է: Նա ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների կազմակերպմանը, աջակցում հասարակական աշխատաևբներին:
Իր բարեհամբույր բնավորության և պարտաճանաչության շնորհիվ Ա. Մուրադյանը սիրված դասընկեր է, օրինակելի աշակերտուհի:
20. 10. 2009 Երևանի համար 207 դպրոցի
տնօրեն' (ստորագրություն) Վ. Գևորգյան
Բնութագրելու համար նշվում են կենսագրական որոշ տեղեկություններ, ուսումնական կամ աշխատանքային գործունեության արդյունքներ, և դրանց հիման վրա կատարվում են բնութագրող եզրակացություններ: Բնութագրի վերջում սովորաբար լինում է ւսմփոփիչ- ընդհանրացնող եզրահանգում:
Suallar və tapşırıqlar - ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Ի՞նչ է բնութագիրը:
2. Ի՞նչ նւցատակով է տրվում բնութագիրը:
3. Ի՞նչ տեղեկություններ են նշվում բնութագրում:
4. Ի՞նչ կառուցվածթով է շարադրվում բնութագիրը:
Վարժություն 30: Գրե'թ բնութագրեր ձեզ ծանոթ տարբեր անձանց մասին:
Վարժություն 31 Գրե'բ շարադրություն «Իմ ընկերը» կամ «Իմ ընկերուհին» վերնագրով:
Комментариев нет:
Отправить комментарий