вторник, 1 декабря 2015 г.

Xasiyyətnamə - Բնութագիր

              Xasiyyətnamə  - Բնութագիր
Երբ աշակերտները, ուսանողները, տարբեր հիմնարկների աշխա­տողները ուսումնական կամ աշխատանքային մի հաստատությունից տեղափոխվում են մյուսը կամ էլ սովորելիս, աշխատելիս ցանկանում են մասնակցել տարբեր մրցույթների ու ծրագրերի, նրանցից սովորաբար պահանջում են բնութագիր: Բնութագիրը սահմանված ձևով գրվածք է, որով ուսումնական հաստատության կամ աշխատանբային հիմնարկի ղեկավարը ներկայացնում է իր ենթակայությամբ աշխատողի կամ սովո­րողի ունակությունները, արժանիքները, մասնագիտական կարողու­թյունները: Այսինքն՝ բնութագրվողը ներկայացվում է և՛ իր մարդկային, և՛ իր մասնագիտական հատկանիշներով:


                       Xasiyyətnamə    -ԲՆՈՒԹԱԳԻՐ                      Nümunə üçün
Անահիտ Հայկի Մուրադյանը՝ ծնված 2000 թվականի օգոստոսի 5-ին Երևան բաղաբում, 2006 թվականից սովորում է Երևանի համար 207 դպրոցում: Ուսումնառության տարիներին Ա. Մուրադյանը իրեն դրսևորել է որպես խելացի և կարգապահ աշակերտուհի: Նա միշտ պատրաստ է ներկայանում դասերին, ժամանակին կատարում է ուսուցիչների հանձնարարությունները: U. Մուրադյանը դասարանի ավագն է: Նա ակտիվորեն մասնակցում է տարբեր միջոցառումների կազմակերպմանը, աջակցում հասարակական աշխատաևբներին:
Իր բարեհամբույր բնավորության և պարտաճանաչության շնորհիվ Ա. Մուրադյանը սիրված դասընկեր է, օրինակելի աշակերտուհի:
20. 10. 2009              Երևանի  համար   207 դպրոցի
                                          տնօրեն' (ստորագրություն) Վ. Գևորգյան

Բնութագրելու համար նշվում են կենսագրական որոշ տեղե­կություններ, ուսումնական կամ աշխատանքային գործունեության արդյունքներ, և դրանց հիման վրա կատարվում են բնութագրող եզրա­կացություններ: Բնութագրի վերջում սովորաբար լինում է ւսմփոփիչ- ընդհանրացնող եզրահանգում:

       Suallar və tapşırıqlar  -  ՀԱՐՑԵՐ ԵՎ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  1.  Ի՞նչ է բնութագիրը:
  2. Ի՞նչ նւցատակով է տրվում բնութագիրը:
  3.   Ի՞նչ տեղեկություններ են նշվում բնութագրում:
  4.  Ի՞նչ կառուցվածթով է շարադրվում բնութագիրը:
Վարժություն 30: Գրե'թ բնութագրեր ձեզ ծանոթ տարբեր անձանց մասին:

Վարժություն 31 Գրե'բ շարադրություն «Իմ ընկերը» կամ «Իմ ընկերուհին» վերնագրով:

Комментариев нет: