ԱՆԲԱՆ ՀՈԻՌԻՆ
Լինում է, չի լինում՝ մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենամ, անունը՝ Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապնստած:
Բանն ինչ կանեմ` կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի, քնեմ:
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի, քնեմ:
Հարևանները անունը դնում են Անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը գովելով ման է գալի. լիդրը գզող, լիդրը մանող, հա՜մ խճճող, հա՜մխճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:
Էս գովասանքը գնում, մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է,որ կա: Գլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսանբեռը բամբակ է առնում, տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գցի, մանի, գամ տանեմ ծախեմ,հարստանանք:
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են:
— Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյ, աղջի Փեփել, Կեկել, — ձեն է տալի անբան Հուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք...
— Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:
— Դե գզեցե՜ք, մանեցե՜ք: Մի քանի օրից ետը կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:
Գնում է մի, քանի օրից ետ է գալի:
Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի Փեփել, Կեկել, դե մանածը բերեք:
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:
— Վո՜ւյ, — ասում է, — քոռանամ ես, տե՜ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:
Ձեռը ճակատին է դնում, ձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք:
Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ուԿեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում`իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:
— Ա՜յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:
Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է:
Մարդը ո՛նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ է տալի, գովում է, շնորհակալություն է անում, որէնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում. նստում են քեֆի:
Զոքանչը խորամանկ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքըբացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում, գլուխ է տալիբզեզին: Ասում է.
— Բարով եկար, մորքուր ջան, ո՜նց ես. ո՛րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անես, որ էդ օրնընկնես...
Փեսեն մնում է զարմացած: Ասում է.
— Ա՜յ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում — մորքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Ա՜յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրնաշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ. որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասերենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում:
Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզչդառնա:
Комментариев нет:
Отправить комментарий