ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
1
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը Նազար: Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. է՛նքան էլ վախկոտ, է՛նքան էլվախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնգա կողքը կտրած` նրա հետ դուրս գնալիս դուրս էրգնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար:
Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնգա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի` տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս-լուսնյակ գիշեր` ասումէ.
— Ա՛յ կնիկ, ի՛նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է` վեր կաց գնա Հնդըստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...
Կնիկը թե.
— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...
Նազարը թե.
— Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թող անում ես գնամ քարվան կտրեմ բերեմ տունը լցնեմ: Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում,որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:
Որ շատ կռվում է` կնիկը տուն է մտնում, դուռը փակում:
— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի: Էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: Ճարը կտրած գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց էկացնում, մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված պատի տակին արևկող արած սպասում է. որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում:Ամառվա շոգ օր` գազազած ճանճեր. ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի-ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի,լցվում: Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է` ճանճերը ջարդվում են առաջին վեր թափում:
— Վա՛հ, էս ինչ էր... — մնում է զարմացած:
Ուզում է համրի թե մի զարկով քանիսն սպանեց` չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:
— Վա՛հ, — ասում է, — ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացել.... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանիջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնգա կողքին վեր ընկել...
Էստեղից վեր է կենում ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:
— Տե՛րտեր, օրհնյա ի տեր:
— Աստված օրհնի, որդի՛ս:
— Տե՜րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնգանից կորչի, միայն խնդրում է` իր արածը տերտերը գրի, որանհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Որ մին զարկի` ջարդի հազար:
Ու տալիս է իրեն:
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղիցհեռանում:
2
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
Գնում է գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթիտակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է` էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանումէ` էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ուաղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը-թվում է թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարիետևից` որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի:
Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ`կանգնում է.
— Վա՜յ, ասում է, ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա-չկա էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:
Բախտդ սիրեմ Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում: Իշիցը վեր է գալիէս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն:
3
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն` իրեն:
Ո՛ւր գնա, ուր չի գնա: Մի տանից զուռնի ձեն է լսում. ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:
— Բարի օր ձեզ:
Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:
Համեցե՜ք հա, համե՜ցեք դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Աչքդ էն բարին տեսնի,ինչ որ լցնում են առաջը-թե ուտելիք, թե խմելիք:
Հարսանքավորները հետաքրքրվում են` իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը: Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ուհարցնում , սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին:Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ միս զարկի` ջարդի հազար:
Որ միս զարկի` ջարդի հազար:
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը չորրորդին. էսպեսով հասնումէ մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե` բա՜ չես ասիլ նորեկ ղոնախն է ինքը.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Որ մին զարկի` ջարդի հազար:
— Քաջ Նազարն է հա՜... — բացականչում է պարծենկոտի մինը: Ի՛նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի...
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:
— Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի, — զարմանքով հարցնում են անծանոթները:
— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ` ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ աշխարհքնիմ ծառան է ու իմ ծառան:
— Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:
— Շնորհքն էլ հենց դրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես ջարդես հազար, թե չէ լավ թրով-ի՞նչ կա որ, սովորականքաջերն էլ են ջարդում:
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի ճառ է ասում Նազարի առաջ.ասում է` մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ:Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ուձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր...
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում:
«Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Որ մին զարկի` ջարդի հազար:
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածիներեխաների անունը դնում են Քաջ Նազար:
4
Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանանչ դաշտ: Էս կանանչ դաշտում ձինթողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:
Դու մի՜ ասիլ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էսհսկաները վերևից մտիկ են տալիս` որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք էլինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել: Ամեն մինը մի գուրզ ուներքառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալի: Գալիս են ի՞նչ են տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդկողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Որ մին զարկի` ջարդի հազար:
Վա՜յ, Քաջ Նազարն է՜... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի՜ ասիլ հարբած հասանքավորների տարածածլուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում. որզարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած` էլփորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սագունատվեց ու սկսեց դողալ, ասում են` բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրումեն.
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում. այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհծառաներդ` օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է` մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես գաս մեր հացըկտրես...
Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենցամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան ենգովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն: Ինչ ասել կուզի` հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:
5
Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ: Իհարկե ՔաջՆազարը կսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքևը մի քաջՆազար:
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են թեվազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե` ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա:Զենք է բերում տալիս իրեն, որ գնա, իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է, դուրս գնում: Գնում է անտառումմի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա-հոգինդառել է կորկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնո՛ւմ — լեղինջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՜մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած տեղիցըվեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած էս խրտնած վագրը փախչում է, ոնց էփախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՜հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:
— Հա՜յ-հարա՜յ, եկե՛ք հա, եկե՛ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՜ք հա տվե՜ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են` խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:
Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է: — Ափսո՜ս, — ասում է, — ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... Էնքան պետք է քշեիո՜ր...
Լուրը գնում է հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ` ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ուերգում:
Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՛վ Քաջ Նազար:
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՛վ Քաջ Նազար:
Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ութագուհուն:
— Լուսընկան նոր սարն. ելավ,
Էն ո՞ւմ նըման էր:
Էն ո՞ւմ նըման էր:
— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:
Էն Քաջ Նազարն էր:
— Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նման էր:
Էն ո՞ւմ նման էր:
— Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:
Էն իր նազ-յարն էր:
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՛յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՛յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՛յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՛յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՛յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև:
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՛յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՛յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՛յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՛յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՛յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև:
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:
6
Դու մի՜ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել` ուրիշի հետ են ամուսնացրել` զորք էկապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի առաջը կանգնում` հրաման են խնդրում:
Պատերազմի անունը որ լսում է` սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում էրիսկույն դուրս վազել հարձակվել թշնամու բանակի վրա: Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե ախր առանց զենքի ու զրահի մենակո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվիթշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարըմենակ առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագինաղմուկով, — կեցցե՛ Քաջըն Նազա՛ր... մա՛հ թշնամո՛ւն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած` խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպիթշնամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայնսաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառիցփաթաթվի, դու մի ասի ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էինու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են` էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս,-փա՜խի, որ փա՜խի, թե մարդես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...
Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենցհպատակությունն ու հնազանդությունը:
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում,աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով,պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած շըշկլված:
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում էթագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս: Մին էլ տեսնում է աշխարհքը իր բռան մեջ:
Ասում են մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու` երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում`ծիծաղում է, ասում է.
— Ի՛նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա...
Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:
Комментариев нет:
Отправить комментарий