вторник, 10 февраля 2015 г.

ԱՆԲԱՆ ՀՈԻՌԻՆ

ԱՆԲԱՆ   ՀՈԻՌԻՆ
Լինում էչի լինում՝ մի կնիկԷս կնիկը մի աղջիկ է ունենամանունը՝ ՀուռիՄի ծույլանշնորհք աղջիկՕրը մինչև իրիկուն պարապ-սարապնստած:
Բանն ինչ կանեմկեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտիոր ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմխմեմ,
Մթնիքնեմ:
Հարևանները անունը դնում են Անբան ՀուռիԻնչ մերն էաղջկանը գովելով ման է գալիլիդրը գզողլիդրը մանողհա՜մ խճճողհա՜մխճուճը հանողձևող-կարողհունցող-թխողեփող-թափողմի խոսքովհուրի-հրեղենմատները ոսկի:
Էս գովասանքը գնումմի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնումԷս երիտասարդ վաճառականն ասում էիմ ուզածն էլ հենց սա է,որ կաԳլխապատառ գալիս է Անբան Հուռնին ուզում էհետը պսակվումտանում իրենց տունըՄի քանի ժամանակից ետը մի տասը-քսանբեռը բամբակ է առնումտալիս կնկանըթեես գնում եմ հեռու տեղեր առուտուրիդու էլ էս բամբակը գցիմանիգամ տանեմ ծախեմ,հարստանանք:
Անբան Հուռին էիրեն համար մաստակ ծամելով ման է գալիՄի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում էոր գորտերը կռկռում են:
— Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
— Վո՜ւյաղջի ՓեփելԿեկել, — ձեն է տալի անբան Հուռին, — որ բամբակը բերեմ ձեզ տամկգզե՞ք...
— Բե՛րբե՛րբե՛ր...
Անբան Հուռին ուրախանում էԳնում է բամբակը կրում բերումածում գետը:
— Դե գզեցե՜քմանեցե՜քՄի քանի օրից ետը կգամմանածը կտանեմոր ծախենք:
Գնում է միքանի օրից ետ է գալի:
Գորտերը էլի կռկռում են.
— Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
— Աղչի ՓեփելԿեկելդե մանածը բերեք:
Գորտերը շարունակում են կռկռալիսկ մանածը չեն բերում:
Հուռին մին էլ որ նայում էաչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:
— Վո՜ւյ, — ասում է, — քոռանամ եստե՜սհամ գզել ու մանել ենհամ խալիչա են գործել իրենց համար:
Ձեռը ճակատին է դնումձեն տալի.
— Դե որ խալիչա եք գործելմեր բամբակի փողը բերեք:
Ձեն է տալի ու ոտը փոխում էմտնում ջուրըՀանկարծ ոտը առնում է մի կոշտ բանիՀանում է տեսնումմի կտոր ոսկիՓեփելին ուԿեկելին շնորհակալություն է անումոսկու կտորը փեշը դնումգալիս տունՄարդն էլ առուտուրի տեղիցն է գալիսԳալիս է տեսնում`իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:
— Ա՜յ կնիկէս ի՞նչ ոսկի է:
Թեբա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցիբամբակի փողն է:
Մարդը ո՛նց է ուրախանումէնպես էլ դուք ուրախանաքԶոքանչին հրավիրում էընծաներ է տալիգովում էշնորհակալություն է անումորէնպես խելոքշնորհքովաշխատասեր աղջիկ է մեծացրելՔեֆ է սարքումնստում են քեֆի:
Զոքանչը խորամանկ կին է լինումԻմանում էթե բանը ինչպես է պատահելվախենում է՝ փեսեն էլի աղջկանը գործ հանձնիու գաղտնիքըբացվիՔեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բըռռացնելով պտտվում սենյակումԷս զոքանչը վեր է կենումգլուխ է տալիբզեզինԱսում է.
— Բարով եկարմորքուր ջանո՜նց եսո՛րտեղ եսէսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում՝ էդքան բան անեսոր էդ օրնընկնես...
Փեսեն մնում է զարմացածԱսում է.
— Ա՜յ մերխելագարվեցի՞րքեզ ի՞նչ պատահեցէդ բզեզին էդ ի՞նչ ես ասում — մորքո՞ւրս որն է...
Զոքանչը թե.
— Ա՜յ որդիքեզանից ինչ թաքցնեմդու էլ իմ որդին եսՉես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն էԽեղճը շատ աշխատասեր կնիկ էրԱմբողջ օրնաշխատում էրշատ աշխատելուց կուչ եկավպստիկացավէնքան պստիկացավոր դառավ բզեզՄեր ցեղն էսպես էՇատ աշխատասերենքԲայց աշխատելուց պստիկանումբզեզ ենք դառնում:

Էս որ փեսեն լսում էվախից քիչ է մնում պռոշը ճաքիէն է լինում որ էնարգելում է Հուռնին ձեռն էլ բանի չտաոր մորքուրի նման բզեզչդառնա:

Комментариев нет: